Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

ՊՆ. Հրթիռակոծվում է Ստեփանակերտը

ՊՆ. Հրթիռակոծվում է Ստեփանակերտը
06.10.2020 | 17:49

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա նշել է, որ Արցախի ՊԲ տեղեկություններով, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: «Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ», - նշել է ՊՆ խոսնակը:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ